«Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)

«Փաշինյանին Արևմուտքը սատարում է Ադրբեջանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերը սպասարկելու համար՝ ի վնաս հայերի»․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը։
     Մեր նոր հրապարակած զեկույցը վեր է հանում այն դառը ճշմարտությունը, որը շատերը փորձում են քողարկել։ Մենք փաստագրել ենք ԵՄ-Հայաստան համաձայնագրերի խախտումները, տեղեկատվական մանիպուլյացիաները և քաղաքական հետապնդումները, որոնք տեղի են ունենում հենց այսօր։
     Սա պարզապես փաստաթուղթ չէ. սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր»։

«Հրապարակել ենք «Սպիտակ գիրք»՝ ավելի քան 140 էջանոց զեկույց, որը նվիրված է ԵՄ միջամտության խնդրին։ Այդ միջամտության ամենացայտուն օրինակը Երևանում մայիսի 4-ից 6-ը սպասվող իրադարձություններն են։ Այն փաստը, որ ԵՄ քաղաքական գործիչների և այլ անձանց այս խումբը հավաքվելու է Երևանում, ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, միջամտության բացահայտ դրսևորում է։ Սա, ինչպես Վենսի այցը, Արևմուտքի փորձն է՝ սատարելու պարոն Փաշինյանին, և դա արվում է ոչ թե նրա համար, թե ինչ նա արել է հայ ժողովուրդի համար, այլ այն ամենի, ինչ նա արել է Ադրբեջանի ԵՄ-ի և ԱՄՆ-ի ժողովուրդների համար, որովհետև նա սպասարկել է այդ կողմերի շահերը՝ ի վնաս հայերի»,- տեսանյութում ընդգծում է Ամստերդամը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *