Թրամփը խոստացել է առաջիկայում քննարկել այն ծրագիրը, որն Իրանն ուղարկել է ԱՄՆ-ին: Չնայած դրան՝ նա անմիջապես Truth Social սոցցանցի իր գրառման մեջ նշել է, որ այն դժվար թե ընդունելի լինի։
ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության խաղաղ կարգավորման իրանական ծրագիրը բաղկացած է 14 կետից և ներառում է Թեհրանին փոխհատուցումների վճարում, ինչպես նաև ամերիկյան զինված ուժերի հեռացում «իրանական ծայրամասից»:
Թեհրանի հիմնական պահանջների թվում են նաև երաշխիքները, որ ռազմական ագրեսիան չի կրկնվի, Հորմուզի նեղուցի շրջափակման դադարեցումը և այնտեղ նավագնացության նոր մեխանիզմի ստեղծումը: Բացի այդ, Իրանը պահանջում է ապասառեցնել իր ակտիվներն արտասահմանում և վերացնել պատժամիջոցները: