Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը ՀՀ իշխանությունը ներկայացնելու է որպես արտաքին զորակցություն. «Հայաստան» դաշինք

Համապետական ընտրությունից շաբաթներ առաջ նման միջոցառումների անցկացումը ՀՀ իշխանություն ներկայացնելու է որպես արտաքին զորակցություն. «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մասին։

«Ցանկանում ենք նշել, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները եղել են, կան և շարունակելու են մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։ Սակայն ՀՀ իշխանությունների հետաքրքրությունը եվրոպական քաղաքական շրջանակներին Հայաստանի ներքաղաքական գործընթացներում օգտագործելն է։

Ցավով արձանագրում ենք, որ ԵՄ գործադիր իշխանությունը ներկայացնող անձանց հայտարարությունները միայն ավելացնում են մեր մտահոգությունները առ այն, որ Հայաստանի իշխանությունների մանիպուլյատիվ գործողությունները, կարծես, ստանում են եվրոպական սատարում։

Հայաստանում նախատեսված ներկայացուցչական միջոցառումները, լավ առիթ և հնարավորություն են բարձրաձայնելու այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսին Բաքվում պահվող մեր գերիների ազատությունն ու Հայաստանի տարածքների դեօկուպացիան են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *