Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Լաերտ Հ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թալին-Սասնաշեն ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Թալինի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում