Զանգվածային հարձակում Պրիմորսկի նավահանգստի վրա. ՌԴ ՀՕՊ-ը ուկրաինական 60 դրոն է որսացել

Զանգվածային հարձակումը, որի առանցքային թիրախը Պրիմորսկ նավահանգիստն էր, հետ է մղվել Լենինգրադի մարզում, խոցվել է թշնամու ավելի քան 60 անօդաչու թռչող սարք, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Մարզպետը նշել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որի հետևանքներն արդեն վերացվել են, նավթամթերքի արտահոսք չի գրանցվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գիշերը Ռուսաստանի 16 մարզերում հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են 334 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Սմոլենսկի մարզում կան տուժածներ։ Սմոլենսկի մարզպետ Վասիլի Անոխինի խոսքով՝ երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են, երբ խփված անօդաչու թռչող սարքի բեկորները ընկել են բնակելի շենքի վրա։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լենինգրադի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պսկովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի մարզերում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *