Աժ ՔՊ խմբակցուլյան պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«…վերջում կմնա Լոռու մարզը, քանի որ մենք դա ոչ մեկի չենք տալու, պայքարելու ենք դրա համար…»։
Փայլուն այս միտքը այսօր երկնել է Կալուգացի Սամոն։ Անկեղծ ասած հարցերս շատ են.
1. Բա էն մնացած մարզերը հե՞չ։
2. Որ ասում եք,- «պայքարելու ենք»,- ո՞նց եք պայքարելու։ Ձեր ու ձեր եղբոր 4 տղաները բանա՞կ են գնալու վերջապես։
3. Մնացած մարերի ժողովուրդն էլ դե հեչ, հո ձեր պես պայքարող չի, հա՞։
4. Կարո՞ղ է վերջը դուք իրականում Լոռու մարզպետի պաշտոնի համար եք պայքարում։ Քոչարյանի հետ պայմանավորվածությունը դա՞ է, Լոռու մարզպետի պաշտո՞ն։
5. Իրոք կարծում եք, որ Արեն Մկրտչյանից հետո կկարողանաք արժանի մարզպետ լինե՞լ։ Լու՞րջ։