
Յուտլանդիայի հյուսիս-արևելքում գտնվող Հիմերլանդ թերակղզու բնակիչը հայտնաբերել է վիկինգների դարաշրջանի ոսկե ապարանջաններ։ Գտածոն բնութագրվում է որպես անսովոր, քանի որ օղակները պահպանվել են շատ լավ վիճակում, հայտնում է Danmarks Radio-ն։
Տղամարդը երկու ապարանջան է գտել և հանձնել տեղի թանգարանին, որից հետո հնագետները հետազոտել են գտածոյի վայրը և հայտնաբերել երրորդ ոսկյա զարդը:
«Սա անհավանական է։ Մենք երբեք նման բանի չենք հանդիպել։ Այս դեպքում սրանք երեք ամբողջական ոսկե ապարանջաններ են, և դա իսկապես եզակի է։ Մենք գրեթե երբեք չենք գտնում ոսկե առարկաներ», – մեկնաբանել է Հյուսիսային Յուտլանդիայի թանգարանների մշակութային ժառանգության բաժնի ղեկավար Թորբեն Սարաուն։