
Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի և Նորվեգիայի վարչապետների Փեթերի Օրփոյի և Յոնաս Սթորենի հետ:
Ֆինլանդիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Ֆինլանդիային առաջարկել է ամրապնդել երկու երկրների համագործակցությունը՝ ստորագրելով անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ պայմանագիր:
Հաղորդվում է, որ Նորվեգիայի վարչապետի հետ էլ քննարկվել է ռազմավարական գործընկերությունը։
«Ուկրաինան պատրաստ է կիսվել իր փորձով»,- ի պատասխան ասել է Զելենսկին: