7 տարի առաջ կորած կատուն վերամիավորվել է իր տերերի հետ

7 տարի առաջ կորած կատուն վերամիավորվել է իր տերերի հետ

ԱՄՆ-ում կատուն յոթ տարվա բաժանումից հետո վերամիավորվել է իր տերերի հետ։
     Դոջեր անունով կատուն, որն անհետացել էր Քալիֆոռնիայից ընտանիքի տեղափոխության ժամանակ, վերամիավորվել է իր տերերի հետ Ջորջիա նահանգում գտնվող նրանց նոր տանը։ Կենդանին դեռևս արձագանքում է իր անվանը և թույլ է տալիս երեխաներին խաղալ իր հետ՝ չնայած երկարատև բաժանմանը, հայտնում The Guardian-ը։

Ընտանիքը Դոջերին որդեգրել է կենդանիների ապաստարանից 2016 թվականին։

2018 թվականի վերջին ամուսնու հանկարծակամահությունից հետո կինը և երեխաները որոշել են տեղափոխվել Ֆլորիդա։ Ընտանիքի ընկերը պետք է կատվին տուն բերեր, բայց կենդանին փախել է մեքենայից և անհետացել։ 2025 թվականի փետրվարին թափառող կատուն գտնվել է Քալիֆորնիայում և տարվել Ֆրեզնո Թրապ ընդ Ռլիզ (TNR)՝ ստերիլիզացման և պատվաստման համար։ Անասնաբույժները կատվի վրա միկրոչիպ են գտել, որն էլ նրանց տարել է Դեյվիդսոն-Օրոզկո ընտանիքի հասցեով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *