Մարոկկոյում ամերիկացի զինվորներ են անհետ կորել

Մարոկկոյում ամերիկացի զինվորներ են անհետ կորել

ԱՄՆ-ի Աֆրիկայի հրամանատարության (AFRICOM) մամուլի ծառայության տվյալներով՝ երկու ամերիկացի զինծառայող անհետ կորել է Մարոկկոյի հարավ-արևմուտքում՝ «Աֆրիկյան առյուծ» բազմազգ զորավարժություններին մասնակցելուց հետո։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 2-ին Ատլանտյան օվկիանոսի Տան-Տան տարածաշրջանի Կապ Դրաա զորավարժարանի մոտակայքում։ Շարունակվում են որոնողական-փրկարարական գործողությունները, որոնց մասնակցում են ԱՄՆ-ն, Մարոկկոն և զորավարժություններին մասնակցող այլ երկրներ։

«Աֆրիկյան առյուծ» զորավարժությունները, որոնք սկսվել են ապրիլին և ավարտվում են մայիսի սկզբին, Աֆրիկյան մայրցամաքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասնակցությամբ ամենամեծ ամենամյա զորավարժություններն են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *