«Այդ երբվանի՞ց եք դուք ենթարկվում Ալիևին ու Փաշինյանին»․ Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

«Այդ երբվանի՞ց եք դուք ենթարկվում Ալիևին ու Փաշինյանին»․ Լարիսա Ալավերդյան

«Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք, և որին մենք ծառայել ենք։ Այդ ի՞նչ է եղել ձեզ, մինչև 2012-14թթ․ դուք պնդում էիք և կային որոշումներ, որ ԼՂՀ տարածքը որևէ առումով չի համարվում զավթված Հայաստանի կողմից, այդ ի՞նչ է պատահել ձեզ բոլորիդ, որ հիմա հայտարարում եք, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Ամոթ ձեզ, դուք ինչ է՝ չգիտե՞ք պատմությունը, միջազգային իրավունքը, դուք երբվանի՞ց և ո՞ւմ եք ծառայում, արդյոք դուք ներկայացնում եք Եվրոպայի ժողովուրդներին, համոզված եմ՝ ոչ, դուք ներկայացնում եք ինչ որ պղտոր գլոբալիստական կենտրոններ»,- այսօր արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ՝ դիմելով Երևանում անցկացվող Եվրոպական համայնքի 8-րդ համաժողովի մասնակից երկրների ներկայացուցիչներին, հայտարարել է ՀՀ նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ «Մենք ամեն անգամ շնորհակալություն էինք ասում Ֆրանսիային, որովհետև այնտեղի ԱԺ-ն ճանաչել է ԼՂՀ անկախությունը, իսկ դուք՝ պարոն Մակրոն, այդ ինչ իրավունքով ձեր ընկերոջ՝ Միշելի հետ, լսում եք ոմն շարքային քաղաքացի, 3 միլիոն վարչապետներից մեկի՝ այն է Փաշինյան Նիկոլի խոսքը։ Այդ երբվանի՞ց եք դուք ենթարկվում Ալիևին և Փաշինյանին։ Ամո՛թ ձեզ»,- նշել է Ալավերդյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *