Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ

Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս կգա երկու ծանրորդ: 71 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Նարեկ Գրիգորյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:

​Մեր ընտրանու անդամների մրցելույթների մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17:00-ին: Հայ ծանրորդների մասնակցությամբ մրցումներին հնարավոր կլինի հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում:

​Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցահարթակ էր դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 65 կգ քաշային Արտուշ Գրիգորյանը, որը պոկում վարժությունում գրանցած 120 կգ արդյունքից հետո հրում վարժությունում հաջող մոտեցում չէր ունեցել և մնացել էր առանց երկամարտի վերջնական արդյունքի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *