
«Ուզում եմ երախտիքս հայտնել Եվրոհանձնաժողովին՝ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի նկատմամբ դիրքորոշման համար»,- Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի իր ելույթում (տեսակապով) ասել է Իլհամ Ալիևը: «Ցավոք, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերել նույն մոտեցումը. նրանցից մեկը Եվրոպական խորհրդարանն է ու Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Մեր պատվիրակությունը երբեք որևէ սահմանափակումների տակ չի եղել մինչև 2024-ի հունվար… Եվրոպական խորհրդարանի մասին կասեմ հետևյալը. այս հավաքը խաղաղության գործընթացին նպաստելու փոխարեն սաբոտաժի մասին է խոսում: 2021-ի մայիսից մինչև 2026-ի ապրիլ Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին: Վերջինը 4 օր առաջ էր… Եվրոպական խորհրդարանը թիրախավորում է Ադրբեջանին ու տարածում սուտ, զրպարտանք, պատճառն այն է, որ Ադրբեջանը պաշտպանել է իր տարածքային ամբողջականությունը և պատերազմական հանցագործներին բերել արդարության»,- հավելել է Ադրբեջանի նախագահը: