«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ չմոտենալ Հորմուզի նեղուցին»․ Ալի Աբդոլլահի

«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ չմոտենալ Հորմուզի նեղուցին»․ Ալի Աբդոլլահի

Թեհրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ չմոտենալ Հորմուզի նեղուցին, հայտարարել է Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։

«Մենք զգուշացնում ենք, որ ցանկացած օտարերկրյա զինված ուժ, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, որը կփորձի մոտենալ և մտնել Հորմուզ, կենթարկվի զինված ուժերի հարձակմանը»,- Աբդոլլահիի խոսքերն է մեջբերում Fars-ը։

Նա նշել է, որ իրանցի զինվորականները վերահսկում են Հորմուզի նեղուցը, որով լցանավերի և առևտրային նավերի անցումը կարող է իրականացվել Իրանի զինված ուժերի հետ համակարգմամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր «Ազատություն» գործողության մասին, որը Հորմուզի նեղուցում արգելափակված նավերն ազատելու ծրագիր է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *