
Մարզահամալիրի դիմաց անցկացվող հավաքի ժամանակ մասնակիցները կազմակերպեցին ձեռնաշղթաներով ակցիա՝ խորհրդանշելով, թե ինչպիսինն է ժողովրդավարությունը Հայաստանում. «Ազատ խոսքի համար քաղաքացիներին ասֆալտին են փռում, ազատ խոսքի և քաղաքական հայացքներն արտահայտելու համար քաղաքացիներին բանտերն են լցնում, սրբազանների ձերբակալում։ Ժողովրդավարությունն այս խորհրդանիշն ունի Հայաստանում»,- նշել են մասնակիցները։