
Մարզահամերգային համալիրի դիմաց արցախցիների, հասարակական-քաղաքական ներկայացուցիչների բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներին մոտեցան եվրոպական մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ «Բրիտանացի լրագրողն այն քիչ համարձակներից էր, ով մոտեցավ մեզ, խոսեց մեզ հետ և մենք ներկայացրեցինք Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերը։ Նշեցինք, որ Երևանում ԵՄ գագաթնաժողով անցկացնելը լավ է Հայաստանի համար, բայց այն բովանդակությունը, որը դրված է այնտեղ, չի բխում հայ ժողովրդի շահերից, մեզ դնում է աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց «ՀայաՔվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Բրիտանացի լրագրողը մոտեցավ ակցիայի մասնակիցներին
«Բրիտանացի լրագրողը քիչ համարձակներից էր, ով խոսեց մեզ հետ»․ Մենուա Սողոմոնյան