Էրդողանը Երևան ժամանող Իսպանիայի վարչապետին իր ինքնաթիռն է առաջարկել

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռը, որը նրան պետք է
հասցներ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մայիսի 3-ի երեկոյան
արտակարգ վայրէջք է կատարել։

Ըստ տեղեկությունների՝ Airbus A310 ինքնաթիռը, որում գտնվում էր
Իսպանիայի վարչապետը, արտակարգ վայրէջք է խնդրել Անկարայի Էսենբողա օդանավակայանում՝
բռնկման պատճառով։ Ինքնաթիռը փոխանցվել է տեխնիկական սպասարկման
Turkish Airlines (THY)-ի մասնագետների
մոտ
, իսկ Սանչեսը և նրա թիմը տեղավորվել են Անկարայի Sheraton հյուրանոցում։

Ինչպես
հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով Անկարայի դիվանագիտական
​​աղբյուրներին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտաքին գործերի նախարարության միջոցով Իսպանիայի դեսպանատանը առաջարկել է իր պաշտոնական ինքնաթիռը՝ Սանչեսին Երևան տեղափոխելու համար։ Սակայն իսպանական կողմը առավոտյան հայտնել
է, որ ինքնաթիռի անսարքությունը շտկվել է, և այն պատրաստ է անվտանգ թռիչքի։ Դրանից
հետո՝ ժամը 9:00-ի սահմաններում, Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը Անկարայից ժամանել
է Երևան։

Իսպանական
մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Սանչեսը երախտագիտություն է հայտնել
Թուրքիային լիակատար աջակցության և համագործակցության համար։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *