Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։
     Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։
     Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *