Ստեփանակերտում ոչնչացրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է, որ օկուպացված Ստեփանակերտում ոչնչացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը։

«Ստեփանակերտի հուշահամալիր տարածքում գտնվող Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատունը՝ կառուցված 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, ոչնչացվել է Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից, և սա՝ Երևանում մեկնարկած համաժողովին զուգահեռ», – ասել է նա։

Օմբուդսմենի խոսքով՝ արբանյակային լուսանկարները հրապարակվել են 1-2 ժամ առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *