Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հրդեհ է առաջացել։
Հաղորդվում է, որ Հնդկաստանի երեք քաղաքացիներ են վիրավորվել ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում նավթարդյունաբերական համալիրի վրա իրանական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։
«Չորս թևավոր հրթիռներ են հայտնաբերվել, որոնք Իրանի կողմից մոտենում էին ԱՄԷ-ին։ Երեքը հաջողությամբ խոցվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ չորրորդը ընկել է ծովը։ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ երկրի տարբեր հատվածներում լսվող ձայները օդային սպառնալիքների հաջող խոցման արդյունք են»,- ասված է ԱՄԷ-ի ռազմական գերատեսչության X-ում հրապարակած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Աբու Դաբի էմիրության իշխանությունները հայտարարել են հրթիռային վտանգ, բնակիչներին կոչ է արվել ապաստարաններ գտնել։