«Պետական մակարդակով պետք է վաղուց լուծված լիներ այս հարցը, բայց ումի՞ց ենք ինչ ուզում». Նազենի Հովհաննիսյան

«Պետական մակարդակով պետք է վաղուց լուծված լիներ այս հարցը, բայց ումի՞ց ենք ինչ ուզում». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վեդիում մանկապղծություն է տեղի ունեցել՝ երկու դպրոցական քույրերի նկատմամբ, ձեռքերս դողում են գրելիս….
     այդ երկու պիղծ չտղամարդիկ ոչ միայն չեն ստացել ամենախիստ պատիժը, այլև ազատ ապրում են: Պետական մակարդակով պետք է վաղուց լուծված լիներ այս հարցը, բայց ումի՞ց ենք ինչ ուզում։
     Էն կանանց պաշտպանները ո՞ւր մնացին,
     …..
     Էդ երեխեքի վախը պատկերացնո՞ւմ եք, որ իրենց ընտանիքին «վստահելի» ներկայացած ծանոթի տաքսու վարորդը երեխաներին դպրոց տանելու փոխարեն ֆիզիկապես ու հոգեպես խոշտանգել է հերիք չի, դեռ իր համար հանցակից է գտել ու երեխային «հյուրասիրել է» ուրիշին էլ․ խեղճ երեխեք… մի ամբողջ խորտակված կյանք:
     Էն մյուս աղջիկն էլ հոգեկան խնդիրներով, անպաշտպան… երկու մի մատ երեխա…
     ու հիմա էդ բռնարար թքանքները ազատ են․․․
     ԱԶԱՏ, ասենք ինչ-որ մեկի բարեկամը Երևանում դրան պահել է, որ չգտնեն…
     որ էստեղ էլ պղծություն անի՞,
     որ ի՞նչ,
     էս ինչ՞ մի ներողամիտ ազգ դառանք, մեզ մորթողին ներում ենք, բռնարարին ներում ենք, մանկապղծին ներում ենք, դավաճանին ներում ենք, հայրենաքանդին, ազգային արժեքները ոչնչացողներին… Բոլորին ներում ենք հա՞,
     ոչ էլ զղջում են,
     ոչ էլ փոխվում են նմանները,
     ոչ էլ երբևէ ներում են հայցում կամ ապաշխարում են…., իսկ դուք շարունակել «ներել»-ու անվան տակ չնկատելու տալ…
     թող հողը բացվի ու երեխեքին խոշտանգողներին առնի իր գռհենի մեջ․․․
     Խեղճ երեխեք… խեղճ…
     մեղք լինենք մենք, որ ապրում ենք նմանների հետ․
     ժողովուրդ, էս ի՞նչ խորը թմբիրի մեջ եք…
     էդ ի՞նչ կոտրել կոտրեցին մեր ողնաշարը,
     էս ո՞վ ենք մենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *