ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնի առթիվ՝ Ռուսաստանը մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարի։

Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նման որոշում է կայացրել երկրի նախագահը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 8-9-ը կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի տոնի պատվին», – հայտարարել է պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ Մոսկվան նույնն է ակնկալում նաև Կիևից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *