«ՀՀ խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ»․ Բելառուսի ԱԳՆ

«ՀՀ խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ»․ Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռոման Վարանկովը մեկնաբանել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արված հայտարարությունը՝ Բելառուսի մասին հիշատակմամբ: «Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին երկրի ներքին ծանր խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատությունը հասնում է ծայրահեղ մակարդակի, գործազրկությունն աճում է, ամենահեշտ ճանապարհը «արտաքին թշնամի» նշանակելն ու վիրավորական պիտակներով շահարկումներ անելն է։ Նման ցինիկ մոտեցումը միայն ափսոսանք է առաջացնում…»,- հավելել է նա։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից իրականացվում է քաղաքական գործողություն՝ իշխանության փոփոխության նպատակով։ Նա հավելել էր, որ Հայաստանում թույլ չեն տա, որ երկիրը վերածվի «գուբերնիայի» և «չեն ղեկավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *