«Եթե կարիք տեսնեինք, այդ պահին արձագանք կլիներ»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)

«Եթե կարիք տեսնեինք, այդ պահին արձագանք կլիներ»․ Հասմիկ Հակոբյան

«Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հնարավորություն ունեցավ արձագանքելու հայտարարությանը, և եթե կարիք տեսնեինք՝ այդ պահին արձագանք կլիներ, կամ հետագայում եթե կարիք ունենանք՝ կարձագանքենք»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին՝ ինչու ՀՀ ղեկավարությունը չարձագանքեց գագաթնաժողովի ժամանակ Ալիևի հայտարարությանը։ Դիտարկմանը, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ համաձայնում է Ալիևի հետ, ՔՊ-ական պատգամավորը նշեց․ «Մենք մշտապես հայտարարում ենք, որ ունենք նպատակ և օրակարգ, որով առաջ ենք շարժվում։ Մենք որդեգրել ենք խաղաղության օրակարգը և ոչ ոք չի ասել, որ այս ընթացքը հեշտ է լինելու, չեն լինելու խոչընդոտներ, հայտարարություններ, բայց դա չի նշանակում, որ պետք է մեր ուղուց շեղվենք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *