Դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններից առաջ, Դուք աջակցում եք վարչապետին ընտրություններից մեկ ամիս առաջ, արդյո՞ք Ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ․ Երևանում ֆրանսիացի լրագրողը հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
«Ես ստանձնում եմ այս աջակցությունը, ես ստանձնում եմ այս գործընկերոջը, որին վստահում եմ 8 տարուց ի վեր, ինչպես արել եմ (Մոլդովայի նախագահ-Խմբ․) Մայա Սանդուին աջակցելով։ Ես ստանձնում եմ այս որոշումը՝ պաշտպանել Եվրոպան, Եվրոպայի որոշումները՝ գալով այստեղ, բայց դա նույնը չէ, ինչ այդ փոխազդեցությունները, այդ տեղեկատվական մանիպուլյացիան ԶԼՄ-ների միջոցով, կեղծ տեղեկատվություն տարածելու միջոցով՝ փորձելով ապակայունացնել իրավական պետությունը։ Տարբերությունը սրանում է»,- ի պատասխան ասաց Մակրոնը։
«Չի կարելի այս հարցում խոսել միջամտության մասին, այստեղ բաց երեսով միջամտություն է, և ի հակառակ՝ կան այլ միջամտություններ օտարերկրյա գործակալների միջոցով՝ Մոսկվայի պատվերով, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը։ Ես տալիս եմ իմ փաստարկները, ես մասնակցում եմ ժողովրդավարությանը՝ որպես Ֆրանսիայի նախագահ, ես չեմ կեղծում։ Ահա այդ տարբերությունը, կարևոր է դա հիշել»,- հավելեց նա։