
«Խոսեցիք սպասվող ընտրություններում ռուսական միջամտության մասին, արդյո՞ք դուք այստեղ՝ Երևանում աջակցում եք վարչապետին՝ ընտրություններից մեկ ամիս առաջ, արդյո՞ք ձեր աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ»,- դիմելով Էմանուել Մակրոնին՝ հարցրեց ֆրանսիացի լրագրողը: «Պետք է տեսնել՝ որոնք են միջամտությունները: Փորձել մանիպուլյացիայի ենթարկել ժողովրդավարական կյա՞նքը, թե՞… Շատ պետության ղեկավարներ գնացել, աջակցել են օրինակ Մոլդովային, դա բաց երեսով միջամտություն է ու ի հակառակ, կան օտարերկրյա գործակալների միջոցով, Մոսկվայի պատվերով միջամտություններ, որոնք փորձում են կեղծել ժողովրդավարությունը: Ես մասնակցում եմ ժողովրդավարությանը»,- ասաց Ֆրանսիայի նախագահը: