Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձել է Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ես խոսելու եմ Իրանի նախագահի հետ։ Ֆրանսիան ի սկզբանե նույն դիրքորոշումն ունի. կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները և սկսել դիվանագիտական բանակցություններ՝ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հորմուզի նեղուցը պետք է բաց լինի բոլոր նավերի համար՝ առանց որևէ վճարի ու հարկադիր միջոցների։ Ցանկացած էսկալացիա երկրների ու նավերի դեմ սխալ է. այն միայն ավելացնում է լարվածությունը»,- ասել է նա։