
2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն Շառլ Միշելի հետ քավորություն արած Մակրոնը Հայաստանի՞,հայերի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի բարեկամն է։ Ընտրությունները ամեն երկրի ներքին գործն են , այդ երկրի ժողովրդի կամքի դրսևորումը, դրսից ամեն մի միջամտություն անօրինական է և անընդունելի։ Սակայն Մակրոնի կողմից Փաշինյանին աջակցելը չի դատապարտվում, իսկ Հայաստանի այլ քաղաքական ուժերին դրսից աջակցությունը համարում են հիբրիդային պատերազմ, հարձակում Հայաստանի ինքնիշխանության վրա։ Գլոբալիստական ուժերին ծառայող Մակրոնը շուտով կքշվի, կհեռացվի քաղաքական ասպարեզից, այլոց ծառաները միշտ վատ վախճան են ունենում»։