
Ժամանակակից Լիբիայի տարածքում գտնվող հնագույն Պտղոմայիս քաղաքի պեղումների ժամանակ լեհ հնագետները բացահայտել են առօրյա կյանքի մի ուշագրավ շերտ: Հնագույն շինությունների բեկորների, պատերի և մարմարե սալերի վրա հայտնաբերվել են ավելի քան հարյուր խաղային սխեմաներ՝ փորագրված անմիջապես քարի վրա: Սրանք պաշտոնական արձանագրություններ չեն, այլ հին քաղաքի բնակիչների կամ հետագա վերաբնակեցնողների առօրյա հանգստի վկայություններ:
Լիբիայի հնավայրերից մեկում հայտնաբերվել են հարյուրից ավելի քարե «խաղասեղաններ»
Վարշավայի համալսարանի արշավախմբի ղեկավար Զոֆյա Կովարսկայայի փոխանցմամբ՝ խաղադաշտերը տարբեր չափերի են՝ սկսած պարզ «իքսիկ-նոլիկ»-ից (3×3) մինչև ավելի բարդ ռազմավարական խաղեր (7×7): Որոշ հատվածներում կենտրոնացված են 20-ից ավելի նմանատիպ փորագրություններ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ վայրերը եղել են յուրօրինակ «ժամանցի կենտրոններ»:
Լիբիայի հնավայրերից մեկում հայտնաբերվել են հարյուրից ավելի քարե «խաղասեղաններ»
Հետազոտողները կարծում են, որ այս խաղասեղանների մեծ մասը հայտնվել է քաղաքի անկումից հետո (7-րդ դար), երբ անտիկ ավերակները վերածվել էին արոտավայրերի:
Լիբիայի հնավայրերից մեկում հայտնաբերվել են հարյուրից ավելի քարե «խաղասեղաններ»
Ենթադրվում է, որ հիմնական խաղացողները եղել են հովիվները, ովքեր բարձունքներից հետևել են նախիրներին և ազատ ժամանակը լրացրել խաղով: Որպես խաղաքարեր ծառայել են ձեռքի տակ եղած մանր քարերը, կերամիկայի կտորները կամ սերմերը: