ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ»

ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Թեպետ ՔՊ-ում վերևից հրահանգ է իջել՝ ԵՄ գագաթնաժողովը քարոզչական դրոշակ դարձնել՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի ինքնիշխանության, սուվերենության դրսեւորում, սակայն ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա։
     Հատկապես ՌԴ-ի հետ հարաբերությունների ինչ-որ մակարդակ պահելու կողմնակիցներն են հիասթափված ու զայրացած մեր բյուջեի վրա միլիարդներ նստած այս միջոցառումից:

Նրանք մասնավոր զրույցներում խոստովանում են, որ այս միջոցառումը Հայաստանին ոչինչ չտվեց, փոխարենը՝ եվրոպացիները Հայաստանը հերթական անգամ իրենց աշխարհաքաղաքական հակամարտության պլացդարմը դարձրին՝ Ռուսաստանի դեմ իրենց ագրեսիան դրսեւորելով, և հայտնի չէ, թե սա մեզ վրա ինչ է նստելու ապագայում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *