Հռոմի պապն արձագանքել է Թրամփի քննադատությանը

Հռոմի պապն արձագանքել է Թրամփի քննադատությանը

Հռոմի պապ Լևոն 14-րդն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իրեն ուղղված հայտարարություններին՝ հիշեցնելով Եկեղեցու գլխավոր առաքելության մասին: «Եկեղեցու առաքելությունն է քարոզել Ավետարանը, քարոզել խաղաղություն։ Եթե որևէ մեկը ցանկանում է քննադատել ինձ Ավետարանը քարոզելու համար, թող դա անի ճշմարտացիորեն»,- նրա խոսքերն է մեջբերում Vatican News-ը։

Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Վատիկանի առաջնորդին՝ Իրանի հետ կապված իր քաղաքականությանը չսատարելու համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *