Ռուբիոն և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և Իրանը

Ռուբիոն և Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինան և Իրանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է Պետդեպարտամենտը։

«Նրանք քննարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև պատերազմը, ինչպես նաև Իրանը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է Պետդեպարտամենտը, զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ զրույցը եղել է «կառուցողական և գործնական»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *