Ապրիլի 22-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է բացահայտվել Երևանում։ Ժամը 22։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում բուժում ստացող քաղաքացու համար էկլեր են բերել, որի մեջ հայտնաբերվել է կասկածելի փաթեթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները տեղում պարզել են, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի հերթապահ սանիտար, Երևանի բնակիչ 67-ամյա Սամվել Գ․-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Գ․ Ա․-ի հանձնուքի մեջ առկա խմորեղենի միջից հայտնաբերել է կանաչ գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված, յուրահատուկ հոտով զանգված, ինչի վերաբերյալ Գ․ Ա․-ն հայտնել է, որ նշված հանձնուքը պատկանում է նույն բուժհաստատության բուժառու, Երևանի բնակիչ 26-ամյա Լ․ Ա․-ին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում