
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որպես մշակույթի հետ կապ ունեցող մարդ, պարտավոր եմ հարցնել ընդդիմադիր գլխավոր ուժերին` ո՞վ է ձեր մշակույթի գծով պատասխանատուն:
Անուն, ազգանուն, մի քիչ կենսագրություն: Գոնե շատ քիչ:
Հրաշալի է, երբ ունեք ծրագրեր կապված անվտանգության և տնտեսության հետ: Բայց ոչ մեկդ չեք խոսում մշակույթից:
Ո՞ր ճանապարհով ենք գնալու` «կիսաբաց լուսամուտների», «Հայկո Մկոյի» կամ գուցե «կոլոտ Հովոյի»․․․
Հաղթանակի դեպքում կնշանակե՞ք ձեր սեփական էլիտան, թե՞ կբավարարվեք իրար փոխանցվող էլիտայով:
Ո՞րն է լինելու մշակույթում ձեր շարժիչ ուժը` ձեր սեփական ճաշակը, թե՞ այլ մոտեցում կլինի:
Կան մարդիկ, որ հիմա գրելու են` իրան ա առաջարկում: Հանգստացնեմ` ոչ մի իշխանության օրոք ես «չինովնիկ» չեմ դառնա:
Գրում եմ և կսպասեմ ձեր արձագանքին` հետևելով ձեր էջերին»: