
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին, ասաց. «Ասում եք՝ էն տարածքներով ա Ադրբեջանն առաջ եկել, որ ՀՀ բանակի պատասխանատվության տա՞կ էր, էդ հղում եք անում ձեր խմբակցության ղեկավարի խոսքերի՞ն: Բա ինքը խի՞ չի ասում՝ իրա տղեն էդ գծում ի՞նչ պատասխանատվություն ա ունեցել: Էդ ի՞նչ տանկային գունդ ա եղել, որի հրամանատարն իրա տղեն ա եղել, որ տարօրինակ վիրավորում ա ստացել ու գնացել՝ թողնելով զորքը: Խի՞ չի պատմում…
Պարոն Խաչատրյանն ասում է` անցյալի հետագիծը պրոյեկտենք ապագայի վրա, բա պրոյեկտենք: Ասել ենք՝ պետք է նշաձողը իջեցնել, որպեսզի հայերը կարողանան մնալ Ղարաբաղում, ասել եք՝ թուրք, դավաճան, ասում էինք՝ գնացեք Սոֆիա բանակցությունների Ղարաբաղի իշխանություններին, դուք, ձեր թիմով ամեն ինչ արել եք, որ չգնան Սոֆիա: Ասել ենք՝ եկեք դեմարկացիա ու դելիմիտացիա անենք Ադրբեջանի հետ, միտինգ եք արել, թե սա կործանում է, այսինքն՝ ձեր անցյալի հետագիծը նայելով ստացվում է՝ ի՞նչ: Գալու եք ասելու եք, որ տարածքների դեմարկացիան ու դելիմիտացիան չարիք է, պետք է կանգնեցնեք, պետք է Ղարաբաղը հետ բերել և ուրիշների որդիների կյանքի գնով գնալու եք Ղարաբաղը հետ բերելու գործընթացին…»: