
Իրանի իշխանությունները պատրաստ են «արդար համաձայնագիր» կնքել Միացյալ Նահանգների հետ՝ հակամարտությունը լուծելու համար, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք կընդունենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր»,- նրա խոսքերը մեջբերում է ISNA-ն։ Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ի կողմից սանձազերծված պատերազմը համարվում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, և Իրանը կգործադրի բոլոր ջանքերը՝ ամերիկյան կողմի հետ բանակցություններում իր իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։