«Գուցե Փաշինյանը հիշեցնե՞ր, որ Ստեփանակերտում եկեղեցիներ են ավերվում»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)

«Գուցե Փաշինյանը հիշեցնե՞ր, որ Ստեփանակերտում եկեղեցիներ են ավերվում»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին

«ԵՔՀ գագաթնաժողովի ժամանակ Ալիևը տեսակապով ԵՄ պաշտոնյաների ներկայությամբ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին պատերազմի հանցագործներ է անվանում, արցախցիներին՝ սեպարատիստներ, որևէ ձևով Փաշինյանը չի արձագանքում։ Գուցե Փաշինյանը հիշեցնե՞ր, որ Ստեփանակերտում էլ եկեղեցիներ են ավերվում»,- դիմելով նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց լրագրողը։ «Դուք մտնում եք մի քննարկման մեջ, որտեղ ՀՀ-ն իր շահերն այնքան է պահել, որ Ադրբեջանի նախագահը նախ ելույթ է ունենում, երկրորդ՝ այդ ելույթի ընթացքում խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է ասելիքներին՝ այդ ասելիքներն էնքան ենք ասել, որ եկել ենք հասել նրան, որ ունենք խաղաղության պայմանագիր, մեր հարաբերությունները հասել են նրան, որ մենք առևտուր ենք անում իրար հետ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *