
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանը չի ենթարկվի ճնշումների: «Մենք արդեն հանձնվել ենք Ամենակարողին․ ոչ ոք այլևս չի կարող մեզ ստիպել հանձնվել։ Իրաքի վարչապետի հետ զրույցում ես կոչ եմ արել ԱՄՆ-ին հեռացնել ռազմական սպառնալիքները մեր տարածաշրջանից․ շիականության ուսմունքի հետևորդներին հնարավոր չէ ուժով պարտադրել»,- գրել է նա X-ում։