Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն


Սպորտ


Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ջուլիանո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը (2։0)։

«Բարսելոնայի» դեմ քիչ բան կարող է վճռորոշ հաջողություն բերել: Դա մեծագույն թիմ է։ Նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն։ Այս արդյունքին հասնելու համար մենք հսկայական ջանքեր գործադրեցինք։ Պետք է շարունակել աշխատել՝ կենտրոնանալով մեր սեփական խաղի վրա, շարունակել կատարելագործվել։ Կարծում եմ՝ ամբողջ թիմով մենք ունակ ենք դրան։ Կարող ենք հասնել նրան, ինչին ցանկանում ենք։

Բոլորը տեսան, թե ինչպես մենք մոտեցանք խաղին։ Փորձում էինք խաղալ այնպես, ինչպես միշտ։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։ Դա, իհարկե, կախված է նաև մրցակիցներից։ «Բարսելոնան» շատ լավն է և մեծ ինտենսիվությամբ է պրեսինգի դիմում։ Գոհ ենք կատարված աշխատանքից և այժմ կմտածենք Լա Լիգայում «Սևիլիայի» դեմ կայանալիք հանդիպման մասին»,- Սիմեոնեի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 14-ին, Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *