Հարավկորեական տեխնոլոգիական հսկա Samsung-ի շուկայական կապիտալիզացիան հասել է 1 տրիլիոն դոլարի՝ դարձնելով այն երկրորդ ասիական ընկերությունը, որը հաղթահարել է այս շեմը՝ TSMC-ից հետո։
Բաժնետոմսերի աճը պայմանավորված է ընկերության հրապարակած ռեկորդային ֆինանսական հաշվետվությամբ, ինչպես նաև շուկայում շրջանառվող տեղեկություններով հնարավոր համագործակցության մասին Apple-ի հետ՝ պրոցեսորների մատակարարման ոլորտում։
Փորձագետների գնահատմամբ՝ նման գործընկերությունը կարող է էականորեն ուժեղացնել Samsung-ի դիրքերը կիսահաղորդիչների գլոբալ շուկայում և նպաստել ընկերության հետագա աճին։