Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին. գրում է Shamshyan.com-ը։

Փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, ապա ավտոմեքենայում հայտնաբերել են վարորդի մարմինը։

Ահազանգով ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *