
«Միջոցառումները սիրուն են, դրանք իրենք լավ են կարողանում անել, բայց Հայաստանի շահը ո՞րն էր, ի՞նչ կոնկրետ արդյունքներ ունեցանք, խոսվե՞ց գերիների, օկուպացված տարածքների մասին»,- ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Երևանում կայացած ԵՔՀ գագաթնաժողովին։ «Եվրոպական ներդրումները, որ խոստացել էին՝ որտե՞ղ ենք հասել, ի՞նչ կոնկրետ ուղղություններ են ֆինանսավորվում։ Այստեղից հնչել են բոլոր գերտերություններին թիրախավորող հայտարարություններ՝ ԱՄՆ-ից մինչև ՌԴ, սա մեզ պե՞տք էր, թե՞ պետք չէր, դա մեզ օգո՞ւտ էր, թե՞ չէ»,- շարունակեց նա: