
Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Դատելով քրեական դատավարության օրենսգրքի նոր փոփոխություններից՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքագիտական առումով հաստատված ոստիկանապետությունից բացի, այժմ էլ քաղաքական իշխանությունը որպես նշաձող սահմանել է ունենալ նաև «միլիցեյսկի» արդարադատություն…
– գործի «քննության» ժամանակ ապացույցներ կարող են չհետազոտվել /ինչ գրել են միլիցեքը ճիշտ են գրել/,
– դատավորը կարող է ներքին համոզմունք ձևավորել նույնիսկ չքննելով գործը /գործի ընդհատման վերսկսման արգելք/
– ու էս ամենը շատ սեղմ ժամկետում /առավելագույնը 1 տարի/։
Իշխանության ուղերձը – դատարանն ո՞վ դառավ, որ գործ քննի կամ կասկածի տակ դնի օպեռ- քննիչ- դատախազի ասած/արածը»։