«Տղաներից մեկը՝ Կոնստանտին Տեր-Մովսիսյանը, մահացել է». Ռուբեն Մելիքյան

«Տղաներից մեկը՝ Կոնստանտին Տեր-Մովսիսյանը, մահացել է». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշո՞ւմ եք – ժողովրի վրա կրակեցին լուսաձայնային նռնակներ, ծեծեցին, ջարդեցին, սակայն մեղադրյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ ամենը հրահանգողները կամ կատարողները, այլ այդ ծանրագույն հանցանքի զոհերը՝ խաղաղ ցուցարարները։ Թվով 16 (առաջին նիստից ի վեր՝ բոլորն ազատության մեջ են):
     Եվ ահա այսօր դատական նիստում պաշտպանից տեղեկացանք, որ տղաներից մեկը՝ Կոնստանտին Տեր-Մովսիսյանը, ապրիլի 18-ին մահացել է։
     Հայաստանի արժանապատիվ քաղաքացի Կոնստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ։
     Ցավակցում եմ ընտանիքին ու հարազատներին։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *