Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի մարմինը (տեսանյութ)

Ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդի մարմինը

Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Արզնիի խճուղու կամրջի հարևանությամբ գտնվող «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ոչ մի կերպ չի արձագանքում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, փրկարարները կոտրել են ավտոմեքենայի ապակին, հայտնաբերել վարորդի մարմինը։ Ահազանգով ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *