«Եվրոպացիները գիտե՞ն, որ Փաշինյանի առաջարկած Արևմուտք-Արևելք ճամփան անցնում է զիբիլանոցի միջով»․ Վահե Սարգսյան

«Եվրոպացիները գիտե՞ն, որ Փաշինյանի առաջարկած Արևմուտք-Արևելք ճամփան անցնում է զիբիլանոցի միջով»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «8 տարի Հյուսիս-Հարավ ճանապարհի Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 350մ երկարությամբ հատվածն աղբանոցի վերածած Նիկոլ Փաշինյանը եվրոպացիների առաջ առանց ամոթի ճամարտակում է, թե, իբր, ինքը փոխել է ՀՀ աշխարհագրական դիրքն ու, հիմա մենք Արևմուտքն Արևելքի հետ կապող ամենակարճ ճանապարհի վրա ենք։
     Տեսնես եվրոպացիները գիտե՞ն, որ Փաշինյանի առաջարկած Արևմուտք- Արևելք ճամփան անցնում է զիբիլանոցի միջով։ Գիտե՞ն, որ իրենց դիմաց ճառող «լեգենդը» ի վիճակի չէ 8 տարում 350 մետր ճանապարհ կառուցել կամ վերացնել ինչ-որ մի սեփականատիրոջ առաջացրած խոչընդոտները, որպեսզի Հյուսիս-Հարավի հարյուրավոր բեռնատարներ ամեն օր խցանումներ չստեղծեն Երևանի նեղ փողոցներում։
     Կրկնում եմ՝ Հյուսիս-Հարավ միջպետական մայրուղի, օրական հարյուրավոր բեռնատարներ ու․․․ 8 տարի, 350 մետր ճանապարհ, աղբանոց ու դաժան խցանումներ մայրաքաղաքում։ Ահա Նիկոլ Փաշինյանի իրական պատկերը՝ եվրոպական վարագույրի հետևում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *