«Այս ամբողջ աղմուկը ոչ թե քաղաքական օրակարգ է, այլ դրա իմիտացիա»․ Արմեն Հովասափյան

«Այս ամբողջ աղմուկը ոչ թե քաղաքական օրակարգ է, այլ դրա իմիտացիա»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ էության անցնող երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց՝ որոշակի չկողմնորոշված և տատանվող ընտրազանգվածին համապատասխան տեսարաններով ապահովելու նպատակով։ Իշխանական ողջ պլեոդան «կպել» էր եվրոչինովնիկներին հասարակությանը տարբեր պրիզմայով ներկայացնելուն։ Էն կարգի, որ անգամ ԱԺ երեկվա նիստին մարդ չէր մնացել (հայտարարությունների ժամին ընդամենը 4 ելույթ հնչեց)։
     Բայց հարցն այլ բանի մասին է․ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Փաշինյանի կողմից ավելի մարազմատիկ ու սուր կադրեր ենք տեսնելու։ Իշխանությունն ամեն ինչ անելու է մարդկանց կյանքն ավելի «անհոգ» դարձնելու և «գետնի վրա» գոյություն ունեցող իրողությունից կտրելու համար։
     Առաջիկայում Փաշինյանը նախատեսում է մեծ շուքով նշել «Եվրոպայի օրը» (մայիսի 10-ին), ամեն շաբաթ-կիրակի դիսկո-փարթիներ է նախատեսվում, որպեսզի երիտասարդությունը հավուր պատշաճի ռելաքս ապրի։ Սրան հավելենք՝ մայիսի 16-ին Հանրապետության հրապարակում մեծ շոու են նախատեսել, դե իսկ կուլմինացիան կլինի մայիսի 28-ի շքերթը, որտեղ նա (Ալիևից ու Էրդողանից թույլտվություն ստանալուց հետո, իհարկե) կցուցադրի այս տարիների ռազմական գնումները՝ մարդկանց համոզելով, թե ինչ անվտանգ երկրում են իրենք ապրում։ Այ նոր այսքանից հետո հունիսի 7-ին կգնա ընտրության։
     Իրականում իրավիճակն այդքան էլ բարենպաստ չէ, ավելին՝ սրանք էս ամեն ինչից հետո էլ շարունակում են անհանգիստ ու ձգված ֆռռալ․ հասկանում են, որ ամեն ինչ այդքան էլ նորմալ չի ու իրենց ցանկալի արդյունքը չի լինելու։ Ասեմ ավելին՝ հատկապես մարզերում լուպայով վերահսկում են ցանկացած շարժ, փորձում աշխատել ում վրա հնարավոր է։ Ի դեպ՝ մի նոր հնարք են կիրառում․ ըստ օդում կախված լուրերի՝ նրանց, ում չեն կարողանում համոզել, որ ձայն տան Փաշինյանին, նենց, ձեռի հետ հորդորում են (ախպեր դե գոնե ընտրության մի գնա, էտ էլ ա տարբերակ)։
     Այս ամբողջ աղմուկը՝ համերգներ, շոուներ, եվրոպական փայլ, իրականում ոչ թե քաղաքական օրակարգ է, այլ դրա իմիտացիա՝ ծխածակույթ։ Սա դասական տեխնոլոգիա է՝ հանրային ուշադրությունը շեղել իրական խնդիրներից դեպի էմոցիոնալ ու կարճաժամկետ տեսարաններ։ Նման գործիքակազմը նոր չէ․ այն կիրառվել է տարբեր ժամանակներում տարբեր ռեժիմների կողմից՝ երբ բովանդակությունը սպառված է, սկսում են աշխատել ձևի վրա։ Բայց որքան էլ «շուխուրը» մեծ լինի, այն չի փոխում իրականությունը․ այն միայն ժամանակավորապես քողարկում է այն, իսկ երբ փաթեթավորումը քանդում էս, հասարակությունը կանգնում է նույն հարցերի առաջ, որոնք փորձել էին թաքցնել՝ բայց արդեն ավելի կոշտ ձևով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *