Մհեր Գրիգորյանը և Կարլ Նեհամերը քննարկել են Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է բանկի՝ Հայաստանի համար առանցքային գործընկեր կառույցի դերը և ընդգծել Կառավարության բարեփոխումների գործընթացին բանկի շարունակական մասնակցության կարևորությունը։

Կառավարությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Եվրոպական ներդրումային բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքն ու դրանց նշանակությունը ԵՄ ինտեգրման ճանապարհին։

Կողմերը անդրադարձ են կատարել նաև Հայաստանի հանրային և մասնավոր հատվածներում բանկի ներգրավվածության ընդլայնման նախաձեռնություններին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *