«Եվրոպան երեսպաշտ ծրագրեր է անում և թքած ունի հայ ժողովրդի անվտանգության վրա»․ Նաիրի Հոխիկյան

«Եվրոպան երեսպաշտ ծրագրեր է անում և թքած ունի հայ ժողովրդի անվտանգության վրա»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «ԵՄ ղեկավարների երևանյան հավաքն ընդհանրապես կապ չուներ Հայաստանի հաջողության հետ, այլ դա.
     1. Թուրքիայի և Ադրբեջանի լիակատար հաղթանակն էր Հայաստանի նկատմամբ։
     2. Եվրոպայի խոստովանությունը, որ ինքն է ակտիվ մասնակցել Արցախի բռնազավթման ու հայաթափման պլանավորմանն ու իրականացմանը։
     3. Եվրոպայի ծրագիրն էր Հայաստանը հակառուսական թատերաբեմ սարքելու, նոր Ուկրաինա դարձնելու և թուրքական աշխարհի մեջ ներքաշելու համար։
     Հայ ժողովուրդը որևէ կապ չունի մայիսի 2-5-ը Հայաստանում տեղի ունեցած եվրոպական հավաքների հետ, չի կիսում Եվրոպայի քայքայիչ նպատակները։
     Եթե Եվրոպան կողմ է տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանը՝ ողջունելով Ադրբեջանի հետ թվացյալ խաղաղությունը, ապա ինչո՞ւ է Հայաստանը ներքաշում Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ։
     Եվրոպան երեսպաշտ ու թշնամական ծրագրեր է անում Հայաստանի նկատմամբ և խորապես թքած ունի հայ ժողովրդի անվտանգության վրա։ Իսկ հայ ժողովուրդը չի ուզում Ադրբեջանի հետ հաշտության դիմաց թշնամանալ Ռուսաստանի հետ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *