IDBank-ը շարունակում է աջակցել կրթությանը. Yerevan Spring ID Cup-ի ամփոփումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շախմատային տախտակ, լարվածություն և վայրկյաններ, որոնք որոշում են՝ ովքեր են հաղթողները։ Արաբկիրի շախմատի դպրոցում ավարտվեց «Yerevan spring ID cup» միջազգային վարկանիշային մրցաշարը, Այստեղ սխալվելու իրավունք չկար, իսկ յուրաքանչյուր քայլ կարող էր լինել վերջինը։

13-ամյա Դավիթ Ստեփանյանը հենց այսպես է հաղթել մրցակցին ու զբաղեցրել պատվավոր առաջին հորիզոնականը։ Տուն է գնում ոչ միայն ոսկե մեդալով, այլև 130 հազար դրամ պարգևով ու հատուկ նվերներով։

Գումարն ինչի վրա կծախսի՝ Դավիթը դեռ չի որոշել, բայց ամենայն հավանականությամբ այն կդառնա ներդրում հաջորդ մրցաշարերի ու նոր հաղթանակների համար։

Այս հաղթանակներն ու մրցակցային բարձր մակարդակը հնարավոր չէր լինի առանց հուսալի գործընկերոջ։ IDBank-ն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում առաջնային է համարում հենց կրթությունը՝ վստահ լինելով, որ դա ամենահուսալի ներդրումն է ապագայի մեջ։  Ի դեպ, մրցաշարը Yerevan spring ID cup անունն է կրում հենց ի պատիվ գլխավոր հովանվոր IDBank-ի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *